Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՛մ կկերտենք Տերյանի Հոգևոր Հայաստանը, կա՛մ դատապարտված կլինենք Ծապլվարի Հանրապետությունում ապրելու․ այսօր Տերյանի տարեդարձն է

09/02/2021
- Մշակութային

Տերյանի ծննդյան օրը պետք է հայտարարել, որ առաջին՝ իբր հիմնադիր նախագահի, հիմնած Ծապլվարի Հանրապետությունը մեռավ և այսօր ծնվեց Տերյանի հանրապետությունը՝ այն, որը կոչվում էր Հոգևոր Հայաստան՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար, արվեստի վասակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Կոմիտասի անվան Պանթեոնում՝ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի շիրմի մոտ հիշատակի միջոցառման ժամանակ։

Նա նկատեց, որ Տերյանը եզակի երևույթ է, որը կանխատեսել է այսօր տեղի ունենալիքը։

«Այսօր ես ուզում եմ բոլորիս ի լուր հայտարարել Հոգևոր Հայաստանի Հանրապետության ծնունդը։  Հոգևորականի ընտանիքից լինելով՝ նա կարողացավ իրոք Հոգևոր Հայաստանի մասին բարձրաձայնել և տալ բանաձը։ Կա՛մ կկերտենք Տերյանի, Նժդեհի, Կոմիտասի երազած հանրապետությունը, կա՛մ ուղղակի դատապարտված կլինենք Ծապլվարի Հանրապետությունում ապրել։ Բայց,  կարծում եմ, ընկեր Փանջունու Ծապլվարի Հանրապետությունը մեռավ այսօր և կարող ենք ավետել Տերյանի Հոգևոր Հայաստանի ծնունդը»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Գևորգ Էմին-Տերյանը մի պատմություն պատմեց․ Մոսկվայի դաշնակցականները մի գնացք օգնություն են ուղարկում Հայաստանի Հանրապետություն, Կրասնոդարում այդ գնացքը ձերբակալվում է։ Ռուբեն Դարբինյանը գրում է, որ Համո Օհանջանյանը հեռագիր է տալիս, որ՝ եթե մինչև առավոտ Լենինի ստորագրությամբ հեռագիր չգա, գնացքում գտնվող բոլոր հայերին տեղի բոլշևիկները պատրաստվում են գնդակահարել։ Դարբինյանը պատմում է, որ ինքը, այլ ելք չունենալով, խնդրում է, որ Տերյանը միջնորդի։ Ու հետո լինում է Լենինի ստորագրությամբ հեռագիրը և բաց են թողնում այդ մարդկանց։

«Այս պամությունը ո՛չ տերյանագիտության մեջ, ո՛չ մեր պատմագիտության մեջ որևէ ձևով նշված չէ, բայց անհնար է, որ Լենինի ստորագրությամբ հեռագիրը այդպես խորը թաքցնեն։ Ասածս այն է, որ կարիք կա լրջորեն զբաղվելու և՛ բնագրերի հրատարակմամբ, և՛ կենսագրության ուսումնասիրությամբ, որովհետև դա միայն մեզ է պետք, իրեն պետք չէ, ինքն իր անելիքն արել և հեռացել է, այնինչ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում, երբ չենք իմանում մեր անցյալը»,-ասաց Գևորգ Էմին-Տերյանը։

Նա նկատեց, որ չունենք մենագրություններ, թե ինչ է եղել Բրեստ-Լիտովսկում, ինչ է արել Տերյանը Հայկական կոմիսարիատում, այնինչ կան շատ փաստեր, որոնք ուղղակի ցնցում են։

«Տերյան» մշակութային տան ղեկավար Առուշան Հակոբյանը հիշեց Եղիշե Չարենցի խոսքը՝ «եթե չլիներ Տերյանը, ես չէի լինի»։ Նա նշեց, որ Տերյանի ստեղծագործությունները Չարենցի դարակում էին և յուրաքանչյուր անգամ, երբ նա վշտի մեջ էր, բացում էր և միանգամից փոխվում էր տրամադրությունը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հորդորեց լինել Տերյանի հոգու, սրտի, պայքարի կանչը իրագործողը, ազգային մարդիկ լինել և կարողանալ ազգային պետություն ձևավորել։

«Տերյանն իր էությամբ, լինելով հայրենապաշտ անձնավորություն, իր ստեղծագործություններում արտահայտել է նաև մեր հայրենիքի նկատմամբ սերը, հարգանքը և այն պահանջը, որ դրվել է յուրաքանչյուրի առաջ։ «Երկիր Նայիրի» ստեղծագործությունում այսպիսի տողեր կան, որը բնութագրում է նաև այսօրը՝ «դու հպարտ չես, ի՛մ հայրենիք, տրտում ես դու և իմաստուն»։ Սա խորհուրդ է, որով բոլորս, իբրև հայ ազգի ներկայացուցիչներ, պարտավոր ենք առաջնորդվել, մեր միջից հեռացնել ազգադավին, դավաճանին, հայրենիքը ծախողին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Այսօր էլ դժվար շրջան ենք ապրում և նորից ուզում ենք հիշել, վերադառնալ, կառչել մեր մեծերին՝ ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը։

«Ուզում ենք կառչել հայոց այն մեծերին, ովքեր արմատներ ունեն հողում, խորագնա են և մեզ այսօր պետք է հույս տան, ներշնչեն, որ՝ պիտի անցնեն նաև այս օրերը, պիտի գան գալիքի ավելի լուսավոր, ավելի պայծառ, ավելի համախմբված օրեր»,-ասաց Վահագն Սարգսյանը։

Տերյանի դասերը նորովի ընթերցելու կարիք ունենք՝ համարում է գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը։ Նա նկատի ունի, հատկապես, Հոգևոր Հայաստանը և և հայ գրականության գալիք օրը․ «Երկու դեպքում էլ Տերյանը, մատնացույց անելով համաշխարհային փորձը, հայ գրականության անցած ճանապարհը, իրեն հատուկ նրբությամբ և խորքով ուրվագծում է մեր ազգի անցնելիք ճանապարհը, ինչի դասերը մենք, դժբախտաբար, այն նույն կիսատպռատությամբ սովորեցինք, որով այսօր Տերյանի՝ կոնտեքստից կտրված մտքերով հեղեղում ենք մամուլը»։

Նա ցավով նկատում է, որ, այսօրվա աղետավոր ընթացքը արդարացնելու միտումով, Տերյանից մեջբերումներ են անում, որոնք կոնտեքստից կտրված են՝ ցույց տալու համար, որ Տերյանի հայրենասիրությունը նման է այսօրվա ջահելների հայրենասիրությանը։

«Մինչդեռ իրականում Տերյանը խոսում է մեծ Նայիրիի տեսիլների դիրքերից, խոսում է ազգային հայրենասիրության դիրքերից, նա գավառական հայրենասերներ համարում է բոլոր նրանց, ովքեր ստրկամիտ են և ջատագով են կիսատ-պռատ հայրենասիրության»,-ասաց Սրապիոնյանը։

Գրականագետը դեմ է բոլոր այն չակերտավոր հայրենասերներին, որոնք, Տերյանի մտքերի մեջբերմամբ, ուզում են արդարացնել այն աղետը, որի մեջ այսօր գտնվում ենք։

Աննա Բալյան

Yerkir.am

Նախորդ գրառումը

Զախարովա. Երկրները շարվել են ՌԴ-ի հետ կորոնավիրուսի պատվաստանյութ պատրաստելու համար

Հաջորդ գրառումը

Քա*լան. կարմիրբերետավորի խուժանական պահվածքը ցուցարարներին բերման ենթարկելիս

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Մշակութային

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Հաջորդ գրառումը

Քա*լան. կարմիրբերետավորի խուժանական պահվածքը ցուցարարներին բերման ենթարկելիս

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական