Rolls-Royce ընկերությունն անվանել է առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը

90

tert.am

Rolls-Royce ընկերությունն անվանել է առաջին ամբողջությամբ էլեկտրական մոդելը: Կուպե թափքով նորույթը կկոչվի Spectre, գրել է Motor-ը:

Երկու դռնանի մոդելը շուկայում կհայտնվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում: Ներկայումս այն պատրաստում են լուրջ փորձարկումների համար: Սա փորձնական մեքենա կամ նախատիպ չէ, այլ իրական սերիական արտադրանք: Էլեկտրական մեքենան փորձարկվելու է ամբողջ աշխարհում, եւ դրա համար մշակվել է Rolls-Royce-ի պատմության մեջ ամենադժվար ու ընդարձակ ճանապարհային փորձարկման ծրագիրը. ավտոմեքենաները ընդհանուր առմամբ անցնելու են 2.5 միլիոն կիլոմետր, ինչը համարժեք է 400 տարվա շահագործման: Առաջին գնորդները մեքենաները կստանան 2023 թվականի չորրորդ եռամսյակում, իսկ մինչեւ 2030 թվականը բոլոր Rolls-Royces-երը կլինեն էլեկտրական: