Նեոնացիստական «Paragraph-88» խմբի ստեղծողը խոստովանել է, որ իրեն հրամայել են սպանել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և լրագրող Քսենյա Սոբչակին, իսկ տարածքի հետախուզության համար խմբի անդամներին վճարվել է 20 հազար ռուբլի։
«Ես ստեղծեել եմ «Պարագրաֆ-88» նացիստական խումբը: Ես կապ եմ հաստատեցի Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետ: Մեզ հանձնարարեցին սպանել Սիմոնյանին և Սոբչակին: Մենք հետախուզեցինք տարածքը, որի համար ստացանք 20 հազար ռուբլի», – հարցաքննության ժամանակ ասել է նա։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Սիմոնյանի ու Սոբչակի սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողը խոստովանել է, որ հանձնարարությունը ստացել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակցից։