«Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, ինչը պահանջում է, որ սահմանները բացվեն, նաև դեսպանություն է բացում։ Նաեւ պահանջում է երկրից դուրս բերել Ռուսաստանի զորքին և ձերբակալել երկրի գլխավոր պրոռուսական օլիգարխին։ Ադրբեջանն արդեն իսկ դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց։
Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս դիրքում, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում։
Եթե ցանկանում ենք պահպանել երկիրը, պետք է անհապաղ գործենք»,- սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Փաստորեն, նա տեղյակ է այն բանին, ինչը մեզնից թաքցնում են իշխանությունները, այն է՝ Թուրքիայի հետ ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որը մի շարք պայմաններ է դրել Հայաստանի առաջ։ Նշենք, որ Հայաստանի ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում է և հանդիպել է այնտեղի համապատասխան կառույցների ներկյացուցիչների հետ, քննարկել էներգետիկ համագործակցության հնարավորությունները:
