ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանի այլ երկրների հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու ջանքերի ընդլայնման հնարավորությունը:
Ըստ Էրդողանի, «եթե երեք պետություններին ավելացնեք տարածաշրջանի չորրորդ կամ հինգերորդ երկիրը, ապա կարող եք այլ դրության հասնել»: Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի պարզաբանել, թե որ երկրների մասին է խոսքը: