Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մամլո հաղորդագրություն

12/09/2023
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով

7 սեպտեմբերի, 2023 թ.

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ քննարկվեց Արցախում տիրող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը։ Նիստն ամփոփելուց մեկ շաբաթ անց ՀԲԸՄ-ի ղեկավարությունը որոշեց հրատապ դիմում-նամակով դիմել Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից յուրաքանչյուրին՝ Ալբանիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բրազիլիային, Գաբոնին, Գանային, Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Միացյալ Թագավորությանը, Մոզամբիկին, Շվեյցարիային, Չինաստանին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ինչպես նաև ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակությանը: Դիմում-նամակի ուղերձն էր՝ «Սկսե՛ք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն անվանել այնպես, ինչպես այժմ որակում են իրավապաշտպաններն ու միջազգային գործակալությունները՝ ցեղասպանություն»:

«Պաշտոնապես և հրապարակայնորեն Ադրբեջանի գործողությունները որպես ցեղասպանություն որակելով՝ ՄԱԿ-ի անդամ երկրները կարող են վկայակոչել 1948 թվականի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով վճռական միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու և պատժելու համար։ Իր պարտավորության շրջանակներում այն կարող է նաև այլ ռազմավարական գործողություններ իրականացնել՝ արձագանքելու այնպիսի իրավիճակներին, որտեղ ցեղասպանության սպառնալիքն իրական է», – իր կոչում նշել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

Այս նամակները հիմնված են օգոստոսի 10-ին ՀԲԸՄ-ի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված հրատապ դիմումի վրա, որտեղ Սեդրակյանը հորդորում է Միացյալ Նահանգներին ականջալուր լինել մարդու իրավունքների խախտումներով զբաղվող համաշխարհային հեղինակություն Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հրապարակված զեկույցի նախազգուշացումներին: 

Օկամպոն համոզիչ փաստարկներ է բերում Արցախի ճգնաժամը վերահաս ցեղասպանություն որակելու առումով: Հիմնվելով զեկույցում տեղ գտած կանխազգուշացման վրա, ըստ որի՝ զանգվածային սովը ընդամենը շաբաթների հարց է՝ պետքարտուղար Բլինքենին ուղղված նամակում կոչ էր արվում անհապաղ միջամտել՝ ապահովելու Լաչինի միջանցքի բացումը, որը թույլ կտա Արցախի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով։ 

Ի հավելումն Օկամպոյի վերլուծությանը՝ օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իր խոսքն ուղղեց այն անդամ երկրներին, որոնք պատրաստակամ են ճգնաժամի լուծման ուղիներ գտնել։ Պրոֆեսոր Մենդեսը շեշտը դրեց միջազգային հանրության կողմից կանխարգելման պարտականությունների վրա՝ ընդգծելով այն փաստերը, որոնք բավարար պատճառ են միջազգային հանրությանը կանխավ զգուշացնելու, որ Արցախի բնակչությանը սպառնում են «լուրջ մարմնական կամ հոգեկան վնասներ», ինչպես սահմանված է «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում։

ՀԲԸՄ-ի դիմում-նամակները ուղարկվել են Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ նամակների պատճենները նաև իրենց արտաքին գործերի նախարարներին՝ ոչ միայն ևս մեկ անգամ բարձրաձայնելու Օկամպոյի և Մենդեսի պնդումները, այլ նաև ՄԱԿ-ին կոչ անելու անհապաղ միջամտել Արցախում շրջափակումը վերացնելու և պարենի համատարած սղությունը կանգնեցնելու համար: Սեդրակյանը նամակում հորդորել է. «Ժամանակն է խոսքերը հիմնավորել նաև գործողություններով և շտապ հումանիտար օգնություն տրամադրել ցամաքով կամ միջանկյալ՝ օդային փոխադրման միջոցով՝ կանխելու սովի և հիվանդությունների պատճառով ահագնացող ցեղասպանության սպառնալիքը»: 

Վերջերս ՀԲԸՄ-ին տված հարցազրույցում միջազգային հանրային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանը, ով ՄԱԿ-ում խորհրդականի ավելի քան 15 տարվա փորձ ունի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան որակեց որպես «միջազգային ամենակարևոր պայմանագրերից մեկը, քանի որ ռասայական խտրականությունը կարող է հանգեցնել էթնիկ զտումների»։ Փայլանը նաև նշել է. «Հաշվի առնելով, որ [շրջափակումը] հումանիտար ճգնաժամ է առաջացնում՝ հասցնելով մեզ էթնիկ զտումների շեմին՝ այն խաթարում կամ սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Երբ նման իրադարձություններ են տեղի ունենում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տրված է ոչ միայն անհապաղ միջամտելու կարողություն, այլ նաև դա անելու պատասխանատվություն»:

Սեդրակյանը ՀԲԸՄ-ի կարողություններն օգտագործեց առկա օրհասական վիճակի մասին ավելի լայն շրջանակներին ահազանգելու համար։ «Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես ՄԱԿ-ի հանցավոր անդամ երկիր, որը սանձարձակորեն խախտում է ՄԱԿ-ի կոնվենցիաները և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված օրենքները։ Դա խախտում է այն աշխարհակարգը, որի պահպանման համար ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը: Դա վտանգավոր ազդակ է այլ պետություններին, որ նրանք նույնպես կարող են անպատիժ հանցագործություններ իրագործել մարդկության դեմ»։

Արցախի 120,000 հայերի ճակատագրի վերաբերյալ միջազգային անհանգստության մեծացմանը զուգընթաց՝ ՀԲԸՄ Ֆրանսիան, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Պեի դը լա Լուար շրջանների ներկայացուցիչների հետ միասին, գլխավորեց Երևանից Արցախ մարդասիրական օգնություն և պարենամթերք ուղարկելու ջանքերը։ Պատվիրակությունը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից տուժածներին, ովքեր այժմ օրական ընդամենը կես հաց ստանալու հնարավորություն ունեն,10 բեռնատար մեքենայով մարդասիրական օգնություն էր նախատեսում տրամադրել, սակայն ավտոշարասյունի մուտքն Ադրբեջանի կողմից արգելափակվեց։ 

Քաղաքապետը իր թվիթերյան էջում գրեց. «Այստեղ՝ Լաչինի միջանցքում, մենք հավաստում ենք, որ, մարդու իրավունքների լիակատար խախտմամբ, մարդասիրական ոչ մի օգնություն չի կարող մուտք գործել Արցախ։ Մեր մարդասիրական օգնության 10 բեռնատարների մուտքը արգելափակված է։ Մարդասիրական ճգնաժամն ընթացքի մեջ է, հրատապության հարց կա»։ 

Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, քաղաքապետ Իդալգոն հայտարարեց. «Մենք վճռական ենք, ավելի քան երբևէ, լինելու միջազգային իրավունքի ձայնը, Հայաստանի ձայնը»,- հետո հավելեց, – «Պետք է հարգել 2020 թվականի համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը։ Սա է գոյատևելու պայմանը այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպանական նկրտումները»։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ:

Լրատվական հարցումների համար դիմել՝

ՀԲԸՄ մամուլի գրասենյակ

55 East 59-րդ փողոց

Նյու Յորք, NY 10022-1112

Հեռախոս՝ 212.319.6383

Էլ. փոստ՝ communications@agbu.org

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ակնկալում ենք, որ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ, ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախի իրավիճակի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Նորություններ

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԳ նախարարի տեղակալը Վիեննայում խոսել է Արցախի իրավիճակի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական