Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՔԿ-ում քննարկվել են Հայաստանում փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցերը

28/11/2023
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասի հայտնում են Քննչական կոմիտեից։

Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև բարձր մակարդակով համագործակցությունն արդյունավետորեն շարունակվում է, ինչի շրջանակներում նշանակալի աշխատանք է ծավալվել տարբեր ուղղություններով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացման և մասնագիտական ռեսուրսների կատարելագործման ուղղությամբ։

Հերթական կարևոր քայլն այս ուղղությամբ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ համագործակցությամբ փողերի լվացման հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարում հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստման ծրագրի մեկնարկն է։ Այս ոլորտում ԱՄՆ մասնագիտական աջակցության կարիքը ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ նախորդ հանդիպումների ժամանակ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ընդգծել է, որ որպես փողերի լվացման եղանակ՝ վերջին շրջանում ավելի շատ են կիրառվում հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները կրիպտոարժույթների վերածելու, կամ այլ երկրներում անշարժ գույքեր ձեռք բերելու մեխանիզմները, որոնց դեմ պայքարը ենթադրում է միջազգային լայն համագործակցություն և կարողությունների շարունակական զարգացում։

Այս համագործակցությունը բխում է նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։

Արսեն Այվազյանը համոզմունք է հայտնել, որ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում ամերիկյան հարուստ փորձի հիման վրա Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացները նպաստելու են փողերի լվացման քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության և որակի բարձրացմանը։

Տիկին Հաֆտվանը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու փողերի լվացման և ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների  դեմ պայքարի բոլոր այն նախաձեռնություններին, որոնց անհրաժեշտությունը տեսնում են ՀՀ իրավապահ մարմինները։ Նա հավելել է, որ արդեն իսկ կարող են քննարկել այս ոլորտում հետագա նոր ծրագրերի, նախաձեռնությունների կարիքներն ու ուղղությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում մեկնարկող վերապատրաստման դասընթացին, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան հետ գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվացնել երկխոսությունը, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հաշվառմամբ, նախանշվող նոր ծրագրերի մանրամասները քննարկելու շուրջ։   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը

Հաջորդ գրառումը

Իսրայելը պատրաստվում է վերսկսել հարձակումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
Նորություններ

 Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի մաքսիմալիստական ​​պահանջներին, քանի որ այդ պահանջները համարում է անարդար. Բաղայի

13/05/2026
Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը պատրաստվում է վերսկսել հարձակումը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական