Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսրայելը պատրաստվում է վերսկսել հարձակումը

Իսրայելական ուժերը պատրաստվում են վերսկսել մարտերը, երբ առաջիկա օրերին լրանա ժամանակավոր հրադադարի ժամկետը. հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալեւին. հայտնում է Jerusalem Post-ը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են այսօր շարունակել մարտերը։ Մենք օգտագործում ենք ժամանակավոր հրադադարը՝ կապված պատանդների ազատ արձակման հետ,   նախապատրաստական ​​աշխատանքների ուժեղացման և օպերատիվ պլանների հաստատման համար»,- ասել է Հալևին։

«Մենք պատրաստվում ենք շարունակել պայքարը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար։ Ժամանակ կպահանջվի, դրանք բարդ նպատակներ են, բայց միևնույն ժամանակ չափազանց արդարացի է»,- հավելել է նա։