Իրանն այլեւս իր ատոմային օբյեկտներից տեղեկատվություն չի փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը:
«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությունն ավարտվել է, և մենք (Իրանի իշխանությունները) [գործակալությանը] ոչ մի տվյալ և տեղեկատվություն չենք փոխանցի միջուկային օբյեկտների հսկիչ տեսախցիկներից», նրա խոսքերը հաղորդել է Al-Hadath հեռուստաալիքը: