Իրանում պետության մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտություն կա. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է»,-ասել է նա։
Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։





