«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք՝ եթե դուք դրական ուղղությամբ առաջներդեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները ևս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երևանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»,- Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Սամարղանդ մեկնելուց առաջ: