Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը:
«Մենք հույս ունենք, որ տարածաշրջան կատարվելիք այցերը պարբերական բնույթ կունենան։ Նա մեկնոuմ է այս երեկո ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը»,- ասել է փոխխոսնակը:
Աղբյուր՝ Yerevan Today