ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէր փորձում մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե որևէ մեկին մեղադրել: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: