Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական նախաձեռնությամբ պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և հետաքննություն անցկացնել

27/09/2022
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ իր այս մտադրության մասին Սփիերն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է նախորդ շաբաթ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային սեմինարի աշխատանքների շրջանակում՝ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Պատերազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելուց բացի, բանաձևը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական բանտարկության փաստը, դատապարտում է հայկական եկեղեցիների և պատմական հուշարձանների ոչնչացումը և համերաշխություն հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը։ Կոնգրեսական Սփիերին միացել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, փոխնախագահ Ադամ Շիֆը և կոնգրեսական Աննա Էշուն:

Մեկնաբանելով Սփիերի նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք կոնգրեսական Սփիրի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բանաձևի ներկայացումը, որը զուգընթաց է Ադրբեջանի հարձակումները դատապարտող կոնգրեսական Շիֆի ներկայացրած բանաձևին։ Դրանք երկուսն էլ Կոնգրեսի երկկուսակցական հզոր աջակցության արտահայտություններ են «907-րդ բանաձևի» կիրարկմանը և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցմանը»։

Ինչպես վերը նշվեց, Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձևի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին և դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Բանաձևի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:

Այս ողջ ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և նաև հանձնախմբի ինտերնետյին կայքի հնարավորություններով (www.anca.org/907) իրականացնում անհրաժեշտ լոբբիստական գործողություններ։

Ջեքի Սփիերի բանաձևի տեքստը հասանելի է հետևյալ հղումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմից ի վեր Ուկրաինան լքել է 13 միլիոն մարդ

Հաջորդ գրառումը

Դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

06/05/2026
Նորություններ

Ալիևը տեսաուղերձում Արցախի հայերին անվանեց «սեպարատիստ» ու դժգոհեց Եվրախորհրդարանի բանաձևից

04/05/2026
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026
Հաջորդ գրառումը

Դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական