Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումը Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով դարձել է կանոնավոր. հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը Ռուսաստանից մեկնել է 2025 թվականի նոյեմբերին։
«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով առաքումները», – ավելացրեցլ է Ս. Պավլովը։




