ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական և սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և մեր ժողովրդի դեմ, բացարձակապես անընդունելի են. ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով ՌԴ Պետդումայի պատգամավորի հակաադրբեջանական հայտարարությունների եւ նրա դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին հարցին։
«Այս պատգամավորի՝ մեր երկրի դեմ ուղղված հայտարարությունների պատճառով նրա անունը ներառվել է Ադրբեջան մուտքն արգելված անձանց ցուցակում։
Ընդհանուր առմամբ, տեղեկացնում ենք, որ սա Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Օրինակ, ավելի վաղ այս ցուցակում ընդգրկված էին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը, որոնք զբաղվում էին Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ գործունեությամբ։
Ցավոք, պետք է նշել, որ բոլոր այս պատգամավորները Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամներ են։
Մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ադրբեջանական ժողովրդի դեմ գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի ազգային օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։