5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցնցումների ուժգնությունը գնահատվում է 5,1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավում՝ Մինաբ քաղաքից 104 կիլոմետր հեռավորության վրա, օջախը եղել է 50,5 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Վնասների մասին նույնպես տվյալներ չկան:
Հաշվի առնելով խոշոր բնակավայրերից հեռու լինելը՝ ցնցումները չպետք է մեծ վնաս պատճառեին, բայց շատ մարդիկ կարող էին թեթև վիբրացիա զգալ:









