Ավելի քան 4 հազար թուրքական բեռնատարներ շաբաթներ շարունակ կանգնած են ռուս-վրացական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում: Ըստ վարորդների՝ իրենք ցանկանում են անցնել Ռուսաստանի սահմանը և գնալ Վրաստան, իսկ այնտեղից՝ Թուրքիա, բայց սահմանային անցակետում ռուս սպաները թույլ չեն տալիս անցնել թուրքական մեքենաներին, իսկ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի պետական գրանցումներով բեռնատարներն ազատորեն հատում են սահմանը:
Վարորդները բողոքում են, որ մոտ 75 կմ ձգվող խցանման մեջ 5 օրում միայն 4 կմ են կարողացել առաջ գնալ։
Թուրքական Dunya լրատվականը նաև իր դժգոհությունն է հայտնում, որ «եղբայր» ադրբեջանցիները թուրքերից հավելյալ գումարներ են վերցնում, իսկ այլ ազգերի նկատմամբ նման բան չեն անում։
Yerkir.am