«2025 թվականին Ղարաբաղում ռուս զինվոր չի լինի։
Ադրբեջանը կարող է նույնիսկ արագացնել ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում զբաղված են միայն սոցիալական ցածր պատասխանատվությամբ հայ կանանց հետ զվարճանալով,-Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը այս «հիմնավորումներով» է դիմել Կրեմլին։
Ադրբեջանն ամեն ինչ տեսնում է (խաղաղապահների հակաադրբեջանական գործողությունները), բայց լռում է։ Լռում է, քանի որ չի ցանկանում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում. նշել է ադրբեջանական կողմը։