ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024-ին Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում սոված մարդկանց թիվը հասնելու է ռեկորդային թվի՝ 49.5 մլնի։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Կազմակերպության կատարած վերլուծությամբ՝ սոված մարդկանց թիվը, անցնող՝ 2023-ի համեմատ, աճելու է 4 տոկոս։ «Այս միտումն անդրադառնալու է նաեւ հարեւան երկրների վրա, որտեղ սոված մարդկանց թիվը 2024-ի հուլիս-օգոստոս ամիսներին հասնելու է 6.2 մլնի։ Այսինքն՝ 2023-ի՝ նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճելու է 16 տոկոս»,- նշվում է վերլուծության մեջ։
Սոված մարդկանց թվի ավելացումը ՄԱԿ-ը պայմանավորել է մի քանի հանգամանքով՝ գլոբալ տաքացմամբ, սննդամթերքի գների շեշտակի բարձրացմամբ եւ տարածաշրջանի հակամարտությունների թեժացմամբ։
Ս․Վ․







