Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են կատուների՝ «խաղային» վարքը: Գիտափորձի ժամանակ խաղալիք են նետել, ապա կատվին հրահանգել՝ բերել այն, ինչից ընթացքում էլ պարզվել է՝ խաղի կանոններ թելադրողը կենդանին է:
1154 կատվի վրա իրականացված գիտափորձի արդյունքները հրապարակել է «Scientific Reports» ամսագրիրը։ Պարզվել է՝ կենդանիներն իրենց իսկ ընտրած հատուկ ժամերին ու տարածքում են խաղում: Բացի այդ՝ խաղն ավարտում են այն ժամանակ, երբ իրենք են ցանկանում:
«Կատուները «բե՛ր խաղալիքը» խաղը խաղում են միայն մեկ՝ իրենց նախընտրած մարդու հետ: Նրանք քմահաճ են նաեւ խաղալիքի կամ առարկայի ընտրության հարցում: Տնային կենդանու հետ խաղալու համար տերը երբեմն անգամ ժամեր է ծախսել կատվի սրտով խաղալիք ընտրելու համար»,- գրել է ամսագիրը:
Ս.Վ.









