«Մենք կոչ ենք անում միջազգային օգնության կազմակերպություններին անցնել Թուրքիայի սահմանով դեպի Սիրիայի հյուսիս-արևմուտք:
Միջազգային օգնության շատ խմբեր մեկնել են Թուրքիա, և մենք հուսով ենք, որ ավելի շատ խմբեր կգնան Սիրիայի հյուսիս-արևմուտքում տուժած շրջաններ, հատկապես Ջենդիրես և Հարիմ»,- հայտարարել է Syrian Network for Human Rights հիմնադիր Ֆադել Աբդուլ Ղանին:
Հրապարակված քարտեզն ապացուցում է, որ աշխարհն այսօր ավելի շատ ցավում է Թուրքիայի, քան Սիրիայի համար, տարբեր երկրներից փրկարարական խմբեր, օգնություն է հասցվում Թուրքիային, մասամբ՝ Սիրիային, մինչդեռ Սիրիայում 4 միլիոն մարդ հումանիտար ճգնաժամի մեջ էր ապրում նաև մինչ երկրաշարժը։ Սիրիան դեռ չի ձերբազատվել պատերազմների հետևանքներից։
Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը ցույց տվեց աշխարհի իրական դեմքը՝ աջակցություն հայտնում են ուժեղին, բռնակալին, ուրիշներին հպատակեցնողին, նրան, ումից վախենում են, ումից շահ ունեն։
Փաստացի օրինակ է նաև 58 օր շրջափակված Արցախը։ Մեր դեպքում էլ են աշխարհի աչքերն ու բերանը կապված։
Եթե Թուրքիայի տարածքում 120 հազար թուրք շրջափակվեր, այս նույն աշխարհը կուրծք կծեծեր, մարդու իրավունքների պաշտպանության բոլոր գրված ու չգրված կոնվենցիաները կբանեցվեին, շրջափակողի նկատմամաբ ամենադաժան պատժամիջոցները կկիրառվեին։