Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարվաճառի հանքավայրերը փոխանցվում են թուրքական ընկերություններին. փորձագետ

30/05/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ մայիսի 29-ին ստորագրեց կարգադրություն՝ կարգավորելու համար մի քանի հարցեր, որոնք կապված էին «Գաշգաչայ», «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելու հետ։ Համաձայն այդ կարգադրության, «Գաշգաչայ» հանքավայրում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը, համաձայն 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի՝ փոխանցվում է «Eti Bakır A.Ş.» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ», և «Աղդուզդաղ» հանքավայրերում ուսումնասիրություն, հետազոտություն, հետախուզություն, մշակում և շահագործում իրականացնելը՝ «Artvin Maden A.Ş.» ընկերությանը։ Մետաղի արդյունահանման ու արտադրության մեջ մասնագիտացած Eti Bakır A.Ş.» ընկերությունը մտնում է «Cengiz» հոլդինգի կազմի մեջ։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ «Cengiz» հոլդինգը հայտնի է Ստամբուլում օդանավակայան, իսկ Ադրբեջանում՝ Շամխորչայ գետի վրա ջրամբար կառուցելով։ Հոլդինգի սեփականատերն ու կառավարիչը հայտնի բիզնեսմեն Մեհմետ Չենգիզն է։ Նա 2004 թվականին սեփականաշնորհեց Eti Bakır A.Ş.» ընկերությունը և այն ներառեց իր հոլդինգի կազմում։ «Artvin Maden A.Ş.» ընկերությունը պատկանում է երկու գործընկերոջ՝ բիզնեսմեն Օմեր Ֆարուկին և «Zirve» հոլդինգին։ Բաց աղբյուրներից հայտնի է միայն «Աղդուզդաղ» հանքավայրի տեղանքը։ Այն գտնվում է Քարվաճառի շրջանի հարավ-արևելքում։ Տեղում առանձնացվել են 100 ոսկեբեր կվարցային, կվարցային կարբոնատային հանքաերակներ, որոնցից 5-ն արդեն որոշված է որպես արդյունաբերական նշանակության։ Նրանցում ոսկու միջին բաղադրությունը կազմում է տոննայում 6,72 գրամ։ Մյուս երկու՝ «Գաշգաչայ» և «Էլբեյդաշ» հանքավայրերի գտնվելու հստակ վայրը բաց աղբյուրներից պարզել չհաջողվեց։ Այս կարգադրությամբ, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևը փորձում է վարձահատույց լինել Թուրքիային՝ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ ցուցաբերած ռազմական աջակցության համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարևոր փաստ` ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների. Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

Մենք իզո՞ւր էինք պաշտպանում Օմարը, որ ձյուն էր․ Սև լիճն էլ 30% է, թե 1, հայրենիք է․ եթե 30%-ը զիջենք, վաղը Սևանն էլ չենք պահի, Երևանն էլ․ պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն ուրախ կլինի տեսնել Եվրոպական Միությանը՝ Զանգեզուրի միջանցքի մաս. Հաջիև

01/12/2025
Նորություններ

Փաշինյանի քայլը, որը Բաքուն չի կարող անտեսել. ադրբեջանական լրատվամիջոցի արձագանքը

29/11/2025
Նորություններ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում

28/11/2025
Հաջորդ գրառումը

Մենք իզո՞ւր էինք պաշտպանում Օմարը, որ ձյուն էր․ Սև լիճն էլ 30% է, թե 1, հայրենիք է․ եթե 30%-ը զիջենք, վաղը Սևանն էլ չենք պահի, Երևանն էլ․ պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական