Ընդդիմությունը փորձում էր ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց ընտրություններում և փողոցում հաջողությունը պահանջում է նույն ռեսուրսը, և դա հանրային աջակցություն է, որը նրանք չունեն. ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա այժմ գտնվում է Բաքվում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 19։00-ին, Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի դիմաց հանրահավաք է հրավիրել՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքը։
«4 տարի առաջ ընդդիմության կողմից նման փորձ կար, և նրանք որոշակի հաջողության հասան, քանի որ այն ժամանակ դրսի միջամտության արդյունքում մենք ստիպված էինք բանակցել, ապրիլի 19-ին պայմանագիր ստորագրել։
Առաջիկայում ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների արդյունքները, ապա մինչև ամսվա վերջ կկայանա խորհրդարանի առաջին նիստը։
Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց ընտրություններում և փողոցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նույն ռեսուրսը, և դա հանրային աջակցություն է, որը նրանք չունեն»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կարդացեք նաև՝ «Մենք Եվրոպան ենք». վրաց ընդդիմությունը նորից բողոքի ցույց է անելու
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։