Արտաքին ուժերի՝ հատկապես ԱՄՆ-ի ռազմական մտադրությունները Իրանին լարվածության մեջ է պահում.
Ամիր Նասիրզադե, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարն ասել է.
«Եթե թշնամիները, որոնք սպառնում են Իրանին, որևէ հիմարություն թույլ տան մեր դեմ, մենք հարվածներ կհասցնենք նրանց բոլոր շահերին աշխարհի ցանկացած կետում:
Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ»:
Այսպիսով` հռետորաբանությունը կոշտանում է, վերածվելով նախապատերազմական հռետորաբանության, որտեղ պաշտպանվող կողմը` Իրանը, հռետորաբանության կոշտացման միջոցով փորձում է զսպել արտաքին ագրեսիան, մյուս կողմից` ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են առավելագույն ճնշման մարտավարության իրագործում և հոգեբանական պատերազմ, որը սովորաբար կիրառվում է նախապատերազմական շրջանում:
Արա Պողոսյան, քաղաքագետ




