Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց։
Ժամը 18:00-ին ցուցարարները սահմանափակել են Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը։
Այս պահին ցուցարարները իշխող կուսակցության դեմ կարգախոսներ են վանկարկում և օրենսդիր մարմնի բակ են նետում պիրոտեխնիկա։
Տարածք են տեղակայվել ոստիկանական ուժեր և շտապօգնության մեքենաներ։
Վրաստանի խորհրդարանում երեկ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով վնասվել է 48 սենյակ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ շենքի ստորին հարկերում կոտրվել են գրեթե բոլոր պատուհանները, անջատվել է ջեռուցման համակարգն ու գրասենյակային տեխնիկան, այրվել է փայտյա դռներից մեկը։ Վնասվել է նաև համակարգչային լաբորատորիան, բուֆետն ամբողջությամբ ավերվել է։