Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկաթուղին Սյունիքում Ադրբեջանի համար «ոտատեղ» անելու համար է, ոչ թե ճանապարհների ապաշրջափակման․ Ռոբերտ Հարությունյան

16/01/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր երկաթգիծը գործարկելու՝ մոսկովյան պայմանավորվածությունը ճանապարհները ապաշրջափակելու համար չէ, այլ միայն և միայն Ադրբեջանի համար Սյունիքում «ոտատեղ» անելու համար, սա է միակ նպատակը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը։

Նա համոզված է, որ Երևանից Գյումրիով, Նախիջևանով, Սյունիքով դեպի Բաքու և Ռուսաստան գնացող երկաթգծի հնարավոր գործարկումը միայն քաղաքական հեռանկար ունի, որևիցե տնտեսական շահ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար չկա։

Երկաթգիծը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից դիտարկելիս, ըստ նրա, պետք է նաև հետևյալ հարցին պատասխանել՝ իսկ ի՞նչ կարժենա այդ ճանապարհով հայկական ընկերությունների արտադրանքը տեղափոխելը, եթե նույնիսկ մոռանանք Ադրբեջանով ապրանքներ տանելու անվտանգության խնդիրը և համարենք, որ անվտանգ է։

«Ա՛յ, պատկերացրեք, չկա այդ խնդիրը․ երբ Վրաստանից Հայաստան երկաթգծով բեռ ենք տեղափոխում, ապա 1 տոննային 1 կմ-ի պարագայում տարիֆը չի գերազանցում 1 դոլարը։ Ա՛յ, պատկերացրեք, Ադրբեջանը սահմանում է մեր բեռների համար տանացիկ գին 5 դոլար։ Նույնիսկ  կարող է ասել Հայաստանին՝ դու էլ քո հատվածում սահմանիր իմ բեռների համար 10 դոլար։ Բայց ակնհայտ է, որ մենք չենք օգտվելու այդ ճանապարհից, որովհետև Հայաստանով անցնում է այդ ճանապարհի ընդամենը 20 տոկոսը և մեր բեռների համար դա շատ թանկ է նստելու։ Որովհետև Ադրբեջանով անցնող այդ երկար հատվածով մեր ապրանքները ուղարկելով՝ մենք Ադրբեջանին վճարելու ենք այն տարիֆով, որը Ադրբեջանը կֆիքսի և որը, միանշանակ, ավելի բարձր կլինի, քան Վրաստանով մեր գործող տարիֆները, որպեսզի մենք չուղարկենք ապրանք։ Մինչդեռ Ադրբեջանը, քաղաքական նպատակներով, օգտվելու է մեր երկրով անցնող հատվածից, որովհետև, քաղաքական տեսակետից, նույնիսկ վճարել այն գումարը, որն ինքը սահմանում է Հայաստանին որպես տարանցիկ վճար, հետաքրքիր կարող է լինել և արդյունավետ, որովհետև ինքը լուծում է միայն քաղաքական խնդիր»,-վստահեցրեց տնտեսագետը։

Նա ակնհայտ է համարում, որ այս ճանապարհը անհրաժեշտ է միայն Ադրբեջանին և Թուրքիային, որ կապեն Նախիջևանը Ադրբեջանի հետ։ Նա նույնիսկ չի բացառում, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը խնդիր դնի, որ իրենց զորքը կանգնի Մեղրիում՝ երկաթուղու երկայնքով, որ իրենց ապրանքները ապահով տեղ հասնեն․ «Ի՞նչ ենք անելու, էլի՞ զիջելու ենք, այսինքն, մենք թողնելու ենք թշնամու զորքը մտնի Սյունիք և կանգնի արդեն մե՞ր տարածքում։ Պարզ է, որ դա է լինելու խոսակցությունը և մենք վաղը, մոյւս օրը կորցնելու ենք Սյունիքը»։

Եթե Հայաստանը որոշի չափազանց բարձր տարիֆ սահմանել, որպեսզի ադրբեջանցիներին  ձեռնտու չլինի բեռներ տեղափոխել, իրենք էլ նույն բանն անեն և սկսենք տարիֆային պատերազմ, այդ դեպքում իմա՞ստը այս երկաթգծի որն է՝ ասում է տնտեսագետը։

«Մանկամիտ է կարծել, որ, եթե այդ նոր երկաթգիծը լինի, մենք լինելու ենք երկարաժամկետ խաղաղության մեջ Ադրբեջանի հետ, որովհետև ես վստահ եմ՝ ո՛չ Ադրբեջանը և ո՛չ Թուրքիան Սյունիքը մեզանից վերցնելու իրենց նպատակից չեն հրաժարվելու, եթե ոչ ամբողջ Հայաստանը։ Այո՛, իրենց այս պահի դրությամբ պետք է որոշակի հանդարտություն, ժամանակ՝ նորից պատրաստվելու համար, բայց ինչո՞ւ մենք պետք է դա իրենց տանք»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։  

Եթե ուզում են Հայաստանի համար Ադրբեջանով սահման բացել դեպի Ռուսաստան, ապա, ըստ Ռոբերտ Հարությունյանի, թող աշխատացնեն Երևանից Եվլախով, Կիրովաբադով դեպի Ռուսաստան երկաթգիծը․ «Ինչո՞ւ դրա մասին խոսք չկա․ որովհետև իրանց դա հետաքրքիր չէ»։

Մյուս կողմից, նոր երկաթուղի գործարկելու՝ տնտեսական նպատակահարմարությունը գնահատելու համար պետք է հասկանալ՝ գործող ճանապարհով հայկական ապրանքները Ռուսաստան հասցնելիս արդյո՞ք տարիֆը այնքան մեծ է, որ նոր ճանապարհի անհրաժեշտություն կա․ Ռոբերտ Հարությունյանը վստահ է, որ ոչ։

«Ես կարծում եմ այդպես չէ․ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ վերջին տարիներին աճել է նույնիսկ 20-30 տոկոսով։ Եվ ավելին ասեմ․ մենք նույնիսկ այս տարի՝ կորոնավիրուսի պայմաններում, և նույնիսկ պատերազմի պայմաններում, երբ Ռուսաստանում արտգործնախարարների հանդիպում եղավ հոկտեմբերին, հայտարարվեց, որ պանդեմիայի շրջանում Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է 0,9 տոկոսով, ոչ ավելի։ Այսինքն, ակնհայտ է, որ լոգիստիկան չէ, որ մեզ համար լուրջ խոչընդոտ է ռուսական շուկա դուրս գալու։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, միշտ փորձել է արտադրել «պրեմիում» դասի ապրանքներ, որոնք ավելի թանկ են վաճառվել, քան, ենթադրենք, չինական, թուրքական և այլ ապրանքները, և այդ «պրեմիում» դասի ապրանքների մեջ լոգիստիկ ծախսերի տեսակարար կշիռը եղել է ցածր։ Դա ուղղակիորեն տնտեսական լուրջ էֆեկտի չի բերելու»,-ասաց նա։   

Ռոբերտ Հարությունյանը պատմեց, որ 2014 թ-ին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ վերլուծություն է արվել՝ ի՞նչ օգուտներ կտա երկրներին, եթե գործարկվի Թուրքիայից Ղարս, Գյումրի, Նախիջևան, Մեղրի, Բաքու երկաթգիծը։ Բավականին մանրամասն ներկայացվել է՝ ինչ ներդրումներ են պետք, որպեսզի կառուցվի նոր կամ վերանորոգվի հին՝ եղած, երկաթգիծը։  

«Եթե, լավագույն սցենարով, ապրանքաշրջանառությունը, ենթադրենք, մեծ լինի, նախագծի վերադարձելիության ժամկետը գնահատված է 15 տարի։ Ակնհայտ է, որ այդքան չի լինելու՝ ռեալ դա լինելու  է 25-30 տարի, ես հեռու եմ նաև այն մտքից, որ Թուրքիան կբացի իր ճանապարհները Հայաստանի համար, բայց նույնիսկ այդ պարագայում, լավագույն տարբերակով, վերադարձելիությունը 15 տարի է։ Այս պարագայում խոսել այնպիսի տնտեսական շահերի մասին, որոնք այնքան մեծ կլինեն, որ կբալանսավորեն մեր քաղաքական զիջումները, ես կարծում եմ՝ սխալ է»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։

Բացի այս, տնտեսագետը նկատեց, որ երկաթգծի վերամեկնարկը պահանջելու է ներդրումներ և մինչև հիմա հայտնի չէ՝ ո՞վ է այդ ներդրումներն անելու։

«Թեկուզ Հայաստանով անցնող հատվածի համար․ ակնհայտ է, որ ներկա տնտեսական իրավիճակում մեր պետությունը այդ փողերը չունի։ Հիմա ի՞նչ պետք է անենք, պետք է արտաքին պա՞րտք վերցնենք, որ Ադրբեջանի համար վերամեկնարկենք երկաթգիծը։ Կարծում եմ՝ նպատակահարմար չէ։ Իսկ մեզ համար տնտեսական շահ ես չեմ տեսնում»,-նշեց նա։  

Պետք է դիմենք Ռուսաստանին, որպեսզի ինքը կարողանա գումար հատկացնել, ենթադրենք, ոչ պարտքով, որպես ներդրումային ծրագիր, որպեսզի դա գործարկենք, եկեք նույն պարագայում նույն Ռուսաստանին դիմենք, որպեսզի նրանք այդ գումարը հատկացնեն երկու բանի համար՝ մեկը՝ քաղաքական դիրքորոշումն այնպիսին լինի, որ աշխատի Վրաստանից Աբխազիայով երկաթգիծը, երկրորդը, արդեն մի քան տարի այդ պրոյեկտը կա սեղանի վրա, Լարսով ստեղծել նոր թունել, բացել նոր ճանապարհ՝ ավելի անվտանգ և ավելի պատրաստված, ժամանակակից, որպեսզի մեր ապրանքները Լարսով գնան։ Խնդրեմ, այս երկու ծրագիրը անենք և լոգիստիկ տեսանկյունից, և՛ տնտեսական տեսնակյունից, և՛ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների տեսանկյունից սրանք ավելի հեռանկարային ու ավելի լավն են։

Նույնիսկ գաղափարը՝ «Հայաստանի համար ապաշրջափակել ճանապարհները», Ռոբերտ Հարությունյանի համար տարակուսելի է․ միակ բանը, որը և՛ տնտեսական, և՛ լոգիստիկ տեսանկյունից կարող է քիչ թե շատ օգուտ բերել, դա Թուրքիայի հետ սահմանը բացելն է։

Մինչդեռ հայ-թուրքական սահմանի բացումն էլ, նրա  համոզմամբ, օգուտ չի բերի Հայաստանին, քանի որ Թուրքիայում Հայաստանի ապրանքները մրցունակ չեն լինի, իսկ Թուրքիայի տարածքով հայկական ապրանքները Եվրոպա տեղափոխելը այնքան չի կրճատի ծախսը, որ դառնա նպատակահարմար։

«Եթե Թուրքիան սահմանը բացի, մեր հիմնական ուղղությունը լինելու է Եվրամիությունը։ Բայց եկեք տեսնենք՝ ի՞նչ ենք մենք այսօրվա դրությամբ ուղարկում ԵՄ․ հիմնական հատվածը մեր հումքն է և հումքային ապրանքները, որոնք այնքան թանկարժեք են, որ լոգիստիկ ծախսերն այնտեղ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում, որ ասենք, ա՛յ, գիտեք ինչ կա, եթե ճանապարհը կրճատենք X հազար կմ-ով, ապա այդտեղ այնքան լուրջ տնտեսական արդյունք կունենանք, որ կարելի է գնալ այդ քայլին»,-բացատրեց Ռոբերտ Հարությունյանը։

Փոխարենը, նրա համոզմամբ, ներկա փուլում, երբ Թուրքիայի տնտեսությունը ավելի արդյունավետ է աշխատում ու ավելի հզոր է, ակնհայտ է, որ հայկական ապրանքներն այնտեղ չեն հայտնվելու, բայց դրա փոխարեն մեր երկիրը ողողվելու է թուրքական ապրանքներով։

Աննա Բալյան

https://youtu.be/lepdhqcRDmo
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանենք և նրանց ուղղորդողները հերթով կոտրեցին երկրում եղած տաբուները

Հաջորդ գրառումը

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Նորություններ

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական