Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Սահմանները փոխելու ցանկացած փորձ կբախվի Իրանի կոշտ արձագանքին. Ռաիսի

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անընդունելի է համարել տարածաշրջանի աշխարհաքաղաքական, պատմական ճանապարհների և Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհի ցանկացած փոփոխություն։

«Սահմանները փոխելու ցանկացած փորձ կբախվի Իրանի կոշտ արձագանքին։ Եվրոպայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ցանկացած պատրվակով անընդունելի է, և ներքին խնդիրները չեն կարող շեղել Իրանին իր ռազմավարական շահերից»,- ասել է Իրանի նախագահը։