Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Գույների հետ խոսող նկարիչը». Գագիկ Ղազարյան

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Գագիկ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին քանդակ եւ գրաֆիկական աշխատանքներ:

Գագիկ Հովհաննեսի Ղազարյանը 1965-ին ավարտել է Երեւանի Գեղարվեստի ուսունմնարանը, 1972 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտը: 1977 թվականից դասավանդում է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում: Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր:

Մինչեւ ցուցահանդեսի բացվելը՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց նկարչին:

– Գագիկ Ղազարյանն իր կյանքը նվիրել է արվեստին: Մարդ, որը սովորելով դրսում, ունենալով լայն հնարավորություններ, վերադարձել է իր հայրենիք ՝ ստեղծագործելու եւ ապրեցնելու իր ժողովրդին: Մարդ՝ որի հետ կարող ես շփվել եվ վերցնել միայն դրականը,- ասաց Սուրեն Սաֆարյանը:

Միջոցառմանն ներկա էր նաեւ ՀՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Էդիկ Բաղդասարյանը:

– Գագիկ Ղազարյանի գործերը մնալու են պատմության մեջ: Ունի բարձարժեք , մեծածավալ գործեր, որոնք պետք է գնահատել իմանալ,- ասաց քանդակագործը:

Գույների լեզվով խոսող այս նկարիչը, հիմնականում նկարում է գեր կանանց, ինչո՞ւ: Այդ հարցին պատասխանելով նկարիչն ասաց, որ նրանք, իրոք, գեղեցկուհիներ են, եւ ինքը նկարել է «կյանքն ինչպես որ է» սկզբունքով:

Նկարիչի խոսքերով՝ պատերազմից հետո շատ բարդ է դարձել նկարելը, մտքերը կտավին հանձնելը:

Գագիկ Ղազարյանի գործերը տեղադրված են նաեւ Մոսկվայում, Յալթայում, Իջեւանում, Արցախում, Փոթիում: Սա իր առաջին ցուցահանդեսն է Նկարիչների տանը:

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՖՅԱ

ՀՊՄՀ, Լրագրության 2-րդ կուրս