2023-ին աշխարհում տեղի ունեցած վտանգավոր երեւույթների ցանկում կհայտնվի նաեւ Ռուսաստանի ձմեռը։ Պատճառն այս օրերին դիտվող եւ չդադարող ձյունն ու սառնամանիքն է։ Այս մասին «ТАСС» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Ռոման Վիլֆանդը։
«Եղանակը ձմռանը, սովորաբար, ավելի հանգիստ է ու կանխատեսելի, բայց մթնոլորտային կոնվեկցիայի՝ (ջերմության փոխանցում՝ հեղուկներում, գազերում- Ս.Վ.) պատճառով՝ կարող են լինել հուժկու ամպորպներ, հորդառատ անձրեւներ ու քամու ուժգնացումներ»,- փոխանցել է Վիլֆանդը։
Ս․Վ․







