Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս պաշտոնյան կոչ են արել Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման հարցում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի համաձայն։