Ռուսաստանի պատվիրակությունը նոյեմբերի 13-ին կայցելի Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը: Այս հայտարարությունն այսօր արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամլո ասուլիսում:
«Մենք կարևոր ենք համարում Ռուսաստանի դիրքը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ուրբաթ օրը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա` քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մանրամասները», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական պատվիրակության այցից հետո Թուրքիան կրկին բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ: