Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգում ճանաչվել է լավագույն ուսուցչուհի

24news.am

Անգլերենի ուսուցչուհի նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի:

Այդ մասին հայտնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը և շնորհավորում Գրետա Հովհաննիսյանին այս փայլուն հաջողության կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: