«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Ուկրաինայում տեղի ունեցած սցենարը չկրկնվի Վրաստանում»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին Մայդանով, որին հաջորդեց առաջին պատերազմը Մայդանի ավարտից մի քանի օր անց:
Հետագայում տեղի ունեցավ երկրորդ պատերազմը, և այսօր մեր բարեկամ Ուկրաինան ավերվել է, բնակչության մոտավորապես մեկ քառորդը լքել է երկիրը կամ դարձել ներքին տեղահանված։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվեցին։ Այս ամենը հնարավոր դարձավ այն պատճառով, որ հասարակությունն այն ժամանակ պատշաճ զգուշավորություն չցուցաբերեց։
Վրացական հասարակությունն ավելի փորձառու է, նրա աջակցությամբ մենք կարողացանք խուսափել Վրաստանին սպառնացող վտանգներից և, առաջին հերթին, կարողացանք խուսափել պատերազմից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։