Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահների գործունեության ամենօրյա տեղեկագրում ։

Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։