ՄԱԿ-ի առաքելության մեքենաներն այսօր անցել են Ակնայով և շարունակել ընթանալ Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ է ՄԱԿ-ը ոտք դնում Արցախ, որովհետև դրա կարիքը խաղաղ ժամանակ երբեք չի եղել, իսկ պատերազմից հետո կարիքը եղել է, բայց չեն եկել։ ։
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը մի քանի օր կմնա Արցախում։ Կազմակերպության ներկայացուցիչները կծանոթանան զինաթափման գործընթացին։
Փորձագետների խումբը ստացել է Արցախում գտնվելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի առաքելությունը նախատեսում է առաջնային ուշադրություն հատկացնել Արցախի բնակիչների հումանիտար կարիքների արձանագրմանը։ Այն կգնահատի իրավիճակը տեղում՝ փաստագրելով ինչպես տարածաշրջանը լքած, այնպես էլ այնտեղ մնացած մարդկանց հումանիտար կարիքները: