Ռեւանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում։ Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում։
«Հայաստանում չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- ասել է Արցախն օկուպացրած ու էթնիկ զտման ենթարկած, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ահաբեկիչ երկրի բռնապետը։