Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում ական է պայթել

Թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանի Կարս նահանգի հատվածում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։

Թուրքական Karsolay կայքը հաղորդում է, որ այսօր Արփաչայի հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Պարզվել է, որ ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունից վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։