Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակահարձակողական» գործողության մեկնարկից հետո շատերի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ հայերը չունեն ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Դա պայմանավորված էր նրանով, որ Երևանը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հրաժարվել էր Մոսկվայի առաջարկած համակարգերից, որոնք կկարողանային համարժեք կերպով դիմակայել նման սպառնալիքին: Այս մասին յութուբյան «Կապիտալ» ալիքի եթերում պատմել է «Կոմերսանտ» հրատարակչության ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Մաքսիմ Յուսինը:
Համապատասխան պաշտպանական սարքերը Ռուսաստանից հասցվել են Հայաստանի տարածք: Սակայն դրանք մնացել են պահեստներում, «քանի որ ավելորդ էին», և չեն կիրառվել:
Տեղեկացված աղբյուրների համաձայն, Մոսկվան Երևանին մատակարարել է այն, ինչ խնդրել է Փաշինյանը: «Կարելի է կռահել, թե ակնհայտորեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ինչ միջոցներ՝ իսրայելական և թուրքական», հստակեցրել է նա:
Յուսինի տեղեկություններով՝ Ռուսաստանը Հայաստանին լուրջ ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերել: Բացի դրանից, ռուսաստանցիներն անմիջապես առաջարկել են կարգավորման համար միջնորդական ծառայություններ: Բայց Հայաստանի ղեկավարը իրավիճակը հասցրեց կրիտիկական իրավիճակի:
Մոսկվան «ոչ պաշտոնական մակարդակի վրա» վրդովմունք ունի Փաշինյանի նկատմամբ, քանի որ ռուսները չեն հասկանում, թե ինչու նա այդպես վարվեց: Յուսինը, որի գործունեության ոլորտը ներառում է քաղաքականության և հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ըմբռնումը, շարադրում է մի քանի վարկած՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Տեղեկացված մարդկանցից լսել եմ, որ հակամարտության գրեթե երկրորդ շաբաթվանից Մոսկվան առաջարկներ է արել, որ հայկական կողմը համաձայնի որոշ առավել ընդունելի պայմանների, քան այն, ինչ ստացավ Երևանը վերջում։
Լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը Մերժելուց առաջ խորհրդակցել է իր արևմտյան ընկերների հետ, և նրանք նրան ասել են, որ չհամաձայնի դրանց։
Մեկ այլ վարկածի համաձայն, որը չի հակասում առաջինին, Փաշինյանը հաճախ էր վստահում հայ զինվորականների խիզախ հավաստիացումներին: Բայց Ռուսաստանի համար, որն ուշադիր հետևում էր իրադարձությունների զարգացմանը ղարաբաղյան ճակատում, ամեն ինչ բավական արագ պարզ էր դարձել»:
Հետևաբար, Մոսկվան նվազագույնի հասցրեց հայերին հասցված վնասը, քանի դեռ դա հնարավոր էր, և իրականացրեց խաղաղապահ նախաձեռնությունը: Ռուսաստանը շահագրգռված չի եղել Լեռնային Ղարաբաղի անկմամբ և այդ տարածաշրջանից հայերի արտագաղթով:
Թարգմանությունը՝ Արևիկ Քեշիշյան