Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել տարածաշրջանի երկրներին կատարել ստանձնած պարտավորությունները։
Anadolu-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում ասվում է. «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»։
Խորհուրդը նաև ակնարկել է, որ խաղաղության ու կայուն զարգացման համար Հայաստանը պետք է անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։