Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվում են. Չավուշօղլու

«Թուրքիայի ու Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է, աշխատանքները շարունակվում են բանակցություններ են ընթանում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- Ֆրանսիայի գործընկերոջ՝ Քեթրին Կոլոննայի հետ Անկարայում հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նաև նշել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմից ու Ադրբեջանի հաղթանակից հետո Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորություն է ստեղծվել, իսկ դրա համար պետք է բոլորի աջակցությունը։