Մենք գոհունակությամբ նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այնուհետև ադրբեջանական ԱՊԱ-ն գրում է.
«Միևնույն ժամանակ, մենք ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, որ բանակցությունների տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող այս և այլ հարցերի շուրջ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։