Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԼՂ-ում պшյթյունից տուժածներից չորսը տարհանվել են Ֆրանսիայի հիվանդանոցներ

Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության։

Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժածները: