Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում պատերազմ լինի. Ստամբուլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ չի կարելի անտեսել տարածաշրջանում պատերազմի տարածման վտանգը. «Մենք չենք ցանկանում պատերազմ մեր տարածաշրջանում։ Գոյություն ունեցող լարվածությունը նվազեցնելու համար հրատապ է հրադադար հաստատել Գազայում։ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները Լիբանանի վրա»,-ասել է Ֆիդանը։
Թուրք պաշտոնյան նաեւ ասել է, որ Նեթանյահուն մշտապես նոր ճակատներ է բացում տարածաշրջանում եւ փորձում Իրանին ներքաշել այս պատերազմի մեջ։
Արտգործնախարարը հավելել է. «Թուրքիան և Իրանը հավերժ կլինեն այս տարածաշրջանում»։