Անկարայի գլխավոր դատախազությունը հրամանագիր է տվել կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու համար նախկինում դատապարտված գործարար Սեդաթ Պեկերին ձերբակալելու համար, որը մի շարք բացահայտումներ է արել երկրի ղեկավարության որոշ ներկայացուցիչների դեմ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է NTV հեռուստաալիքը:
Հրամանագրում նշվում է, որ Պեկերը արտերկրում է և փախուստի մեջ: Նա հայտարարել է, որ ներկայումս գտնվում է ԱՄԷ-ում և չի պատրաստվում վերադառնալ հանրապետություն: Ընդհանուր առմամբ, վերջին մեկուկես տարվա ընթացքում նա գտնվում է Թուրքիայից դուրս:
2020-ի մայիսից Պեկերը YouTube-ում թողարկել է մի քանի տեսանյութեր, որոնցում խոսում է իր անցյալի մասին, ինչպես նաև մի շարք բացահայտումներ է անում երկրի ղեկավարության ներկայացուցիչների և նախագահ Թայիփ Էրդողանի հարազատների հետ կապված: