Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գնդակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան. ռուս խաղաղապահներն ադրբեջանական զինուժի կողմից խախտում են արձանագրել

«Մարտունու շրջանի Ավդուր գյուղի շրջակայքում Ադրբեջանի զինված ուժերի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Գնդակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոյեմբերի 19-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։