Բանտից ազատվել է ռուս օդաչուին սպանած Ալփարսլան Չելիքը

Փետրվարի 11-ին, 5 տարի ազատազրկումից հետո, ազատ է արձակվել 2015 թ․ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի օդաչու փոխգնդապետ Օլեգ Պեշկովին սպանելու համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը։
