Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,000 մարդ:
Կառավարության հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել հնարավոր լավագույն պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով։