Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն են անցկացնում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, «Խաղաղության զորավարժությունների» հրամանատար, բրիգադային գեներալ Վալիոլլահ Մադանին Tasnim-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «Խաղաղության զորավարժությունները» կանցկացվեն երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև, սահմանամերձ Նորդուզ շրջանում։
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: