Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ։
Այս մասին առցանց ասուլիսիս ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված այն էթնիկ զտման իրավիճակը ու քաղաքականութունը, որը ԼՂ-ի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ ԼՂ-ից, չի փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այս պայմաններում այսօր իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանրապես չէին հեռանա։
Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց հայրենիք, ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում ու չարտագաղթեն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ տեղահանումից որոշ ժամանակ անց արցախցիների որոշակի հոսք կար ՀՀ-ից, ինչը սկզբնական շրջանում անհանգստացնող էր։
«Հետո մենք կռահում էինք, որ մարդիկ երկար ժամանակ ճամփրդելու հնարավորություն չեն ունեցել և գուցե գնում էին իրենց հարազատներին տեսակցելու։ Այսօր արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթային միտումներ չկան և իմ գոհունակությունն եմ հայտնում այս առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։